ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի ենթակայանին և Սև ծովում գտնվող չոր բեռնատար նավի
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ցերեկը ռուսական զինուժը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե բնակավայրի էլեկտրական ենթակայանին, որն ապահովել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը։
Բացի այդ, ռուսական բանակը հարվածել է Սև ծովի ջրային տարածքում՝ Նիկոլաևից հարավ-արևմուտք գտնվող չոր բեռնատար նավի։ Գերատեսչության պնդմամբ՝ նավը բեռներ էր տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար։



