կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի. Սեյրան Օհանյան

Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի. Սեյրան Օհանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին իրավական գնահատական կտրվի։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
 
«Մեր կողմից կտրվի իրավական գնահատական և կնախաձեռնվի համապատասխան գործընթաց, որովհետև նման ելույթները որոշակի սպառնալիք են, և դրանք քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներից տարրեր են պարունակում»,- ասաց Օհանյանը։
 
Նա շեշտեց՝ Սուքիասյանը չի կարող իրենց վախեցնել, իսկ ներկա իրավիճակը ստեղծվել է գործող իշխանությունների մեղքով։
 
«Նրանք պետք է Քրեական օրենսգրքին համապատասխան պատասխան տան այն գործողությունների, ապօրինությունների, դավաճանությունների համար, որոնց հետևանքով Արցախն ու մեր երկիրն այս վիճակին են հասցրել»,- հայտարարեց Օհանյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ սպառնալով ընդդիմությանը «բանտերով, մահանալով ու ունեզրկմամբ»։

  • Կիսվել: