երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Երևանն ու Էր Ռիադը կարևորել են տնտեսական համագործակցության խորացումը

Երևանն ու Էր Ռիադը կարևորել են տնտեսական համագործակցության խորացումը

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի՝ արտաքին տնտեսական հարաբերությունների գծով տեղակալ Ռաքան Ալ֊Տարաբզոնիի հետ։

ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են՝ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղիներին՝ ընդգծելով երկու երկրների բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը և կարևորելով ոլորտի իրավապայմանագրային հենքի ամրապնդումը։

  • Կիսվել: