Էր Ռիադի ամենաբարձր երկնաքերը հինգ օրվա մեջ երկրորդ անգամ է հարձակման ենթարկվել
Էր Ռիադի ֆինանսական թաղամասում գտնվող PIF Tower աշտարակը (Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամի կենտրոնակայանը) հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ է հարվածի ենթարկվել, տեղեկացնում է AFP-ն։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ-Մալիքին միջադեպն անվանել է ահաբեկչական հարձակում և հայտնել տեղում մասնագիտացված ծառայությունների աշխատանքի մասին։
Շենքը, զինամթերքի տեսակը, վնասի չափը և տուժածների վերաբերյալ տվյալները պաշտոնապես չեն հստակեցվել։
Ինչպես AFP--ին հայտնել են ականատեսները՝ գործարար շրջանում բարձրախոսով կոչ են արել անցորդներին պատսպարվել: Հրապարակման պահի դրությամբ հարվածի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել։
Հիշեցնենք, որ Նոյեմբերի 19-ին Էր Ռիադի ամենամեծ՝ 385 մետր բարձրությամբ երկնաքերը արդեն հարձակման էր ենթարկվել «Անսար Ալլահ»-ի կողմից: Այն ժամանակ պայթյունի ալիքը կոտրել էր 7-8-րդ հարկերի պատուհանները և դեֆորմացրել ճակատամասի մետաղական տարրերը։



