Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարիան «Al Masirah» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նոր հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գործողություն ենք իրականացրել՝ բալիստիկ հրթիռով հարվածելով Էր Ռիադի Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով զգալի վնաս է հասցվել օդանավակայանի շենքին»:
Սարիան հիշեցրել է, որ Խալեդ թագավորի անվան միջազգային օդանավակայանն այլևս անվտանգ չէ, քանի որ այն, ինչպեսև Թագավորության երկինքն ամբողջությամբ, բացառությամբ մահմեդականների համար սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքների օդային տարածքների, ռազմական թիրախ է շարժման համար:
Նծենք, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին տեղեկությունը:



