չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
ՀՀ դեսպանն ու Աջարիայի ԳԽ նախագահը քննարկել են փոխգործակցության ընդկայնման հեռանկարները

ՀՀ դեսպանն ու Աջարիայի ԳԽ նախագահը քննարկել են փոխգործակցության ընդկայնման հեռանկարները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամական կապերին, միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, ինչպես նաև գիտակրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության շարունակականության ապահովման և ընդլայնման հեռանկարներին։

  • Կիսվել: