Բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբում. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է՝ ուղիղ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը, իր խոսքով, արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
«Մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարենք մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ։ Այդ իսկ պատճառով ձեր թույլտվությամբ եկեք սկսենք քննարկումը և մեր հանրությանը ներկայացնենք ընդհանուր մոտեցում»,-հանդիպման ժամանակ հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ հավաքին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Հայաստան» դաշինք, «Հայաքվե», «Ապրելու երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», «Միասին», «Դեմոկրատական այլընտրանք», «Նոր դարաշրջան», «Միավորված հայեր»։



