կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգի մեջ է․ Օհանյան

Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգի մեջ է․ Օհանյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք։

ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ ի՞նչ փուլում է վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացը, նա պատասխանեց․

«Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մեր օրակարգի մեջ է և այն կախված է Սրբազան շարժման արդյունքներից և այդ գործընթացում մենք նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնում ենք և երբ հասնի ԱԺ, իրականացնելու ենք»։

  • Կիսվել: