Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում։



