շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի

Հակառակորդի կողմից ցանկացած սպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին՝ առանց աշխարհագրական սահմանափակումների: Այս մասին զինված ուժերի բարձրագույն հրամանատարների հետ հանդիպմանը կարգադրել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հեղափոխության գերագույն առաջնորդը սահմանել է, որ սպառնալիքի ցանկացած մակարդակ և տեսակ պետք է արժանանա անհապաղ և արդյունավետ պատասխանի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների», - ասվում է գերագույն առաջնորդի գրասենյակի հաղորդագրության մեջ:

Պատերազմի ավարտի ժամանակն ու պայմանները կորոշեն Իրանի զինված ուժերը և իրանցի ժողովուրդը, եթե ԱՄՆ-ն վերստին ռազմական գործողություններ սկսի, հավելել է Խամենեին:

Գրասենյակի տեղեկություններով՝ գերագույն առաջնորդը թշնամիներին հզոր դիմակայելու մարտական պատրաստականությունը անվանել է «առավելագույն զսպման» պայման: Զորահրամանատարներն իրենց հերթին զեկուցել են Պարսից ծոցի ափամերձ շրջաններում, Հորմուզի նեղուցի, Օմանի ծոցի գոտիներում և սահմաններում երկրի ԶՈւ պատրաստականության, ինչպես նաև ռազմամթերքի և հետախուզության, աջակցության ու մարտական կիրառման միջոցների արտադրության բազմապատիկ աճի մասին:

  • Կիսվել: