կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Կաշառքի գործով կալանավորվել է նաև ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը

Կաշառքի գործով կալանավորվել է նաև ՌԴ գլխավոր շտաբի պետի տեղակալ Վադիմ Շամարինը

ՌԴ ԶՈւ կապի գլխավոր վարչության պետ, գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանում:
 
Շամարինին ձկալանավորել են ենթադրյալ խարդախությունների մասին քրեական գործով։ Գեներալի մոտ խուզարկություն է կատարվել, որից հետո նրան տարել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։
 
Գործը քննվում է 235-րդ կայազորային զինվորական դատարանում:
Վերջին շրջանում հայտնի է դարձել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարների նկատմամբ հարուցված մի քանի քրեական գործերի մասին:
 
Ապրիլի վերջին ձերբակալվել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը, որից հետո ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովը: Նրանց մեղադրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Ձերբակալվել է նաև 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը, նրան մեղադրում են խարդախության գործով:

  • Կիսվել: