չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Շիրակի մարզպետը «Սինոհիդրո» հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրենի հետ այցելել է ասֆալտի արտադրամաս

Շիրակի մարզպետը «Սինոհիդրո» հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրենի հետ այցելել է ասֆալտի արտադրամաս

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպել է «Սինոհիդրո» Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, «Սինոհիդրո» հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանի և մասնաճյուղի պատասխանատուների հետ:

Կազմակերպությունն իրականացնում է տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, 46,17 կմ, որից մոտ 3,5 կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6 կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ:

Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Ժամանակավոր դադարից հետո ներկայումս աշխատանքները վերսկսվել են և ընթանում են ճանապարհի ենթահիմքի կառուցման աշխատանքները:

Կազմակերպության փոխտնօրեն Լիու Մինգջիան Շիրակի մարզպետի հետ այցելել են ասֆալտի արտադրամաս, որը, ինչպես տեղեկացրել է Լիու Մինգջիան, արդեն պատրաստ է շահագործման և նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստող արտադրամասի, որի հզորությունը ժամում 310 տոննա է, ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակությամբ պատվեր:

  • Կիսվել: