երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ (լուսանկարներ)

Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ (լուսանկարներ)

Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելն այցելել է Խոր Վիրապ: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել է հայկական մշակութային ժառանգությանը և Հայաստանում քրիստոնեության պատմությանը։

Շառլ Միշելի շրջայցի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

 

 

  • Կիսվել: