հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը պետք է հետեւի միջազգային իրավունքին, որպեսզի չհայտնվի մեկուսացման մեջ. Միշել

Իսրայելը պետք է հետեւի միջազգային իրավունքին, որպեսզի չհայտնվի մեկուսացման մեջ. Միշել

Իսրայելը կարող է հայտնվել հանաշխարհային հանրությունից մեկուսացման մեջ, եթե շարունակի խախտել միջազգային իրավունքը։ Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Եթե Իսրայելը չի ցանկանում հայտնվել համաշխարհային հանրությունից մեկուսացման մեջ, պետք է ուշադիր վերաբերվի միջազգային իրավունքի պահպանմանը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ «Գազայի համատարած օկուպացիան չի համապատասխանում միջազգային իրավունքին»։

Միշելը նաեւ առաջարկել է համաժողով անցկացնել համաշխարհային ղեկավարների մասնակցությամբ՝ պաղեստինյան պետության ստեղծման հարցը քննարկելու համար։ «Անհրաժեշտ է առաջիկա շաբաթներին կազմակերպել միջազգային համաժողով»,- ասել է Շառլ Միշելը։

Նրա կարծիքով՝ «ԵՄ-ն պետք է առաջատար դեր խաղա այս հարցում եւ աջակցի երկու պետությունների սկզբունքի կենսագործմանը՝ առաջարկելով դրա իրականացման օպերատիվ պլան»։ 

  • Կիսվել: