հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԵՄ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինային օգնությունը շարունակվի. Միշել

ԵՄ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինային օգնությունը շարունակվի. Միշել

Եվրամիությունը պետք է հաստատի, որ Ուկրաինային օգնությունը կշարունակվի՝ չնայած դրա ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ ԵՄ երկրների միջև տարաձայնություններին, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես։

«ԵՄ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինային օգնությունը շարունակվի։ Համոզված եմ, որ լուծում կգտնվի։ Երեկ մենք [Եվրամիության] բյուջեի վերանայման շուրջ խորը քննարկում ունեցանք։

Ուկրաինային օգնելու համար լայն աջակություն կա, քանի որ այն պայքարում է մեր արժեքների և ապագայի համար։ Մենք պետք է որոշում կայացնենք կոնսենսուսով, սա միշտ ինտելեկտուալ վարժություն է, և ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել այսօր»,- ասել է նա՝ ի պատասխան ԵՄ մի շարք երկրների, մասնավորապես Հունգարիայի և Սլովակիայի կողմից Եվրահանձնաժողովի կոչն արգելափակելուն։ Այն ԵՄ երկրներին  կոչ է անում լրացուցիչ ներդրումներ կատարել ԵՄ բյուջեում՝ մինչև 2027 թվականն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության ծրագիրը ֆինանսավորելու համար:

  • Կիսվել: