Եմենի հութիները վերսկսել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումները
Եմենի հութիները վերսկսել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումները։ Այս մասին հայտնել է բրիգադային գեներալ Յահյա Սարին, տեղեկացնում է Al Masirah-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը բարձրակարգ ռազմական գործողություն են իրականացրել Լոդ օդանավակայանում, որը Իսրայելը անվանում է Բեն Գուրիոնի օդանավակայան, հարվածելու համար՝ օգտագործելով հիպերձայնային բալիստիկ հրթիռ։ Հրթիռը հաջողությամբ հասել է իր նշանակետին, ինչի հետևանքով օդանավակայանում երթևեկությունը մոտ մեկ ժամով կանգ է առել»։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ զգուշացրել է, որ իր երկիրը կարձագանքի այս հարձակմանը:
Նա ասել է. «Հուսիթները շարունակում են իրանական հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ինչպես խոստացել էինք, մենք կպատասխանենք Եմենում և ցանկացած այլ վայրում, որտեղ դա անհրաժեշտ կլինի»: