Պատրաստ ենք օգնել Սաուդյան Արաբիային և «Անսար Ալլահ» շարժմանը՝ լուծելու իրենց տարաձայնությունները. Իրան
Իրանը պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման միջև հակասությունների կարգավորման գործում։ Այս մասին Al Jazeera–ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է նպաստել երկխոսության հաստատմանն ու փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելուն՝ պայմանով, որ երկու կողմերն էլ համապատասխան խնդրանքով կդիմեն Իրանին։
«Մենք պատրաստ ենք օգնել Սաուդյան Արաբիային և «Անսար Ալլահ» շարժմանը լուծել իրենց տարաձայնությունները, եթե նրանք խնդրեն մեզ այդ մասին»,-նշել է իրանցի պաշտոնյան:


