ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ փոխհամաձայնության են եկել

Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ փոխհամաձայնության են եկել

Իրանի և Օմանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության տարանջատման համակարգի շուրջ: Այս մասին Քաթարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի միապալատ խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։

Նա, մասնավորապես, նշել է. «Օմանի հետ պայմանավորվածության ենք եկել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության բաժանման համակարգի վերաբերյալ»:

Պաշտոնյան հավելել է, որ «Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի վերադառնա նրան, որը կար մինչև պատերազմը»։

Ըստ նրա՝ այս դրույթը ձեռք բերված պայմանավորվածության մասն է՝ հանդիսանալով հակամարտության կարգավորման համար Թեհրանի ներկայացրած 7 պայմաններից մեկը։

  • Կիսվել: