ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Իրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալ. Ղալիբաֆ

Իրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալ. Ղալիբաֆ

ԱՄՆ-ն մինչ այժմ պաշտոնական պատասխան չի տվել Իրանի ներկայացրած պահանջներին, որոնք ներառում են Հորմուզի նեղուցի բացման յոթ պայման։ Այս մասին Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ԱՄՆ-ին փոխանցել ենք հստակ և թափանցիկ պատասխան՝ ներկայացնելով մեր պահանջները, սակայն Վաշինգտոնը մինչ օրս մեր ուղերձին պաշտոնական և կոնկրետ պատասխան չի տվել»։

Ըստ Իրանի խորհրդարանի խոսնակի՝ Վաշինգտոնը պետք է կատարի յոթ պայման՝ Հորմուզի նեղուցը բացելու և բանակցությունները վերսկսելու համար։

«Գնդակն այժմ ամերիկացիների դաշտում է․ նրանք պետք է որոշում կայացնեն և հայտարարեն դրա մասին»,-ընդգծել է նա:

  • Կիսվել: