ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները

Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները

Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ինչպես հաղորդվում է՝ հութիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը ներդրումների համար անվտանգ միջավայր չէ, քանի դեռ շարունակում է ռազմական գործողություններն ու Եմենի շրջափակումը:

Հութիները նաև նախազգուշացրել են Սաուդյան Արաբիայի օբյեկտների դեմ ռազմական գործողությունների անցկացման մասին:

Ըստ նրանց՝ հարվածների են ենթարկվել Խալիդ թագավորի անվան օդանավակայանը և Էր Ռիադի նավթամուղի պոմպակայանները, Աբկաիկում գտնվող Aramco ընկերության օբյեկտը, Սաուդյան զորքերի կուտակման վայրերը, ինչպես նաև մայրաքաղաքում ֆինանսական կենտրոնը:

  • Կիսվել: