Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել. Ալեն Սիմոնյան
Հայաստանում մարիխուանան պետք է օրինականացնել։ Այս մասին deep TALKS հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ մարիխուանան օրինականացնելու ուղղությամբ գործընթաց չի սկսում, քանի որ գիտի, որ չի կարողանալու մարդկանց համոզել:
«Աշխարհը չի կարողանում այսօր պայքարել մարիխուանայի դեմ և դրա համար գնում է օրինականացնելու ճանապարհով, որ կարողանա վերահսկել»,-նշել է նա: