Վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վետերանների արագ շախմատի մրցաշար՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին:
Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մրցաշարին մասնակցեցին 46 շախմատիստներ։
Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մասնակիցները.
1-ին տեղ՝ Աշոտ Նադանյան
2-րդ տեղ՝ Կարեն Մակարյան
3-րդ տեղ՝ Լաերտ Մարգարյան
4-րդ տեղ՝ Հենրիկ Փաշայան
5-րդ տեղ՝ Գարեգին Ալեքյան, Տիգրան Սահակյան
Լավագույն 80+ տարեկան մասնակից՝ Ստեփան Բալայան: