շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն․ Թորոսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն․ Թորոսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «London Times» անունով կայքի հրապարակմանը:

Նա նշել է. «Հիբրիդային հարձակումները «պոզով-պոչով» չեն լինում: Մի քանի օր առաջ էինք խոսել, որ հիբրիդային հարձակումները ԱԺ ընտրություններին ընդառաջ գնալով շատանալու են, և ահա եկավ հերթականը մի անհայտ ռուսական ֆոնդից, որն իբր պայքարում է բռնաճնշումների դեմ:

Առնվազն ինձ համար ակնհայտ է, որ նման հրապարակումները առանց պետական աջակցության և միջամտության հնարավոր չեն և լավ տեղավորվում են «ամերիկյան բիոլաբորատորիաների» տեղեկատվական սոուսի տակ և տարածվում են նույն խավարասեր կամ խավարամիտ շրջանակների կողմից մեր երկրում` նպաստելով այդ հիբրիդային հարձակումներին:

Հ.Գ. բովանդակությանը այնքան անլուրջ է, որ չեմ էլ ուզում անդրադառնալ»:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է անդրադարձել հրապարակմանը՝ նշելով, որ ակնհայտ սուտ պնդում է արվել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ նշել էր․ «Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան»։

 

  • Կիսվել: