շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի. Ալեն Սիմոնյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի. Ալեն Սիմոնյան

2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, այդ օրերին Ռուսաստանում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերն ընկնեմ, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին deep TALKS հաղորդաշարի շրջանակներում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա պատմել է. «Նոյեմբերի 8–ին հյուրանոցում էի, իմացա, որ արդեն տեքստ կա քննարկվող, հետո այդ չարաբաստիկ գիշերը միացրեցի հեռախոսս եւ նայում էի, հետո խոսակցություն լսեցի, որ Արարատին սպանել են, հետո ընկերներիցս մեկը զանգեց, թե եղբայր, արի հյուրանոցից դուրս արի, անվտանգ չի, մեքենա ուղարկեմ քո հետեւից, ես հրաժարվեցի» Հետո ինֆորմացիա եկավ, որ իմ տան վրա են գնացել, հետո իմ հետեւից գալիս են ընկերներս, գնում ենք մեկ այլ հյուրանոց, ճանապարհին լսում եմ վարչապետի ելույթը, իմանում եմ, որ Արարատը ողջ է։ Մոսկվայում ինձ ընկերներս զենք էին տվել, որ կարող է հանկարծ հարձակվեին ինձ վրա»:

Սիմոնյանը հավելել է, որ Հայաստան է վերադարձել նոյեմբերի 12–ին՝ կորոնավիրուսով վարակված. «Երկիրը կարայինք կորցնեինք, դժոխքի մեջ էինք...»։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: