կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

ՔՈ գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈ ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել երկու տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, որոնք, ըստ նրա՝ մեթամֆետամին ու սուբուտեքս են: Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են կրակող ինքնաշեն սարք և գաղտնի դանակով ձեռնափայտ։

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ: 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

 

  • Կիսվել: