Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը՝ «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը․ տեսանյութ
Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը երեկ հանդես է եկել «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը: Miss Yerevan Production-ը, որին պատկանում են մրցույթին Հայաստանի մասնակցության բացառիկ իրավունքները, ինստագրամյան էջում կիսվել է Ադրինեի ելույթից փոքրիկ հատվածով։
«Մեր գեղեցկուհին աշխարհին ներկայացավ 19-րդ դարի երեւանյան ազգային տարազով։ Զգեստի հեղինակ`Գեւորգ Շադոյան»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Հայաստանը երեք տարվա դադարից հետո այս տարի առաջին անգամ է մասնակցում «Միսս Աշխարհ» մրցույթին։ Հայաստանի պատվիրակ Ադրինե Աճեմյանը մասնագիտությամբ դերասանուհի է․ նա հեռուստադիտողին առավել հայտնի է Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալից։