երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շրի Լանկայում ուղևորատար ավտոբուսն ընկել է զառիթափից, զոհվել է 8, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ

Շրի Լանկայում ուղևորատար ավտոբուսն ընկել է զառիթափից, զոհվել է 8, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ

Կիրակի օրը Շրի Լանկայի թեյի աճեցման լեռնային տեղանքում  ուղևորատար ավտոբուսն անդունդն է գլորվել, ինչի հետևանքով ութ մարդ է զոհվել և ավելի քան 30-ը՝ վիրավորվել, հայտնում է Indian Express-ը։

Ոստիկանության տվյալներով, վթարը տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան Կոտմալե քաղաքի մոտակայքում, երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից մոտավորապես 140 կիլոմետր դեպի արևելք՝ Շրի Լանկայի կենտրոնական մասի լեռնային տեղանքում։

Վարորդը վիրավորվել է և հոսպիտալացվել բժշկական օգնություն ցուցաբերելու համար, հավելել են ոստիկանությունում։

Ոստիկանության տվյալներով, ավտոբուսը շահագործում էր պետական զբոսաշրջային ընկերությունը։ Շրի Լանկայում հաճախ են տեղի ունենում մահացու ելքով ավտոբուսային վթարներ, հատկապես լեռնային շրջաններում, հաճախ անզգույշ վարելու և վատ սպասարկվող ու նեղ ճանապարհների պատճառով։

  • Կիսվել: