Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին
Ուկրաինան պատրաստ է հանդիպել. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակացություններ սկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին:
«Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին։ Աշխարհում բոլորը շատ երկար են սպասել դրան։ Եվ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է: Անիմաստ է սպանությունները նույնիսկ մեկ օր շարունակել։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, տևական և վստահելի, սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից: Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,- գրել է նա։