Տուրիստներն անցած տարի ամենաշատն այցելել են Գառնի–Գեղարդ, ամենաքիչը՝ Ջերմուկ ու Խնձորեսկ
Զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն անցած տարի ամենաշատն այցելել են Գառնի–Գեղարդ, ամենաքիչը՝ Խնձորեսկ ու Ջերմուկ։
Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2024թ.–ին Գառնի–Գեղարդ է այցելել շուրջ 34 հազար զբոսաշրջիկ, Սեւան եւ Դիլիջան՝ ավելի քան 19 հազար։ Տուրիստներին հետաքրքրող ուղղություն է նաեւ Նորավանքն ու Տաթեւը՝ յուրաքանչյուրը շուրջ 14 հազար այցելու։ Հայաստանի երկրորդ մայրաքաղաք՝ Գյումրի, այցելել է 11 հազար տուրիստ։
ՀՀ տուրիստական քաղաքներից ամենաքիչ հետաքրքրությունը զբոսաշրջիկները ցուցաբերել են Ջերմուկի նկատմամբ՝ ընդամենը 4327 այցելու։ Քիչ են այցելել նաեւ Խնձորեսկ, որտեղ գտնվում է ճոճվող կամուրջը՝ 3388 այցելու։