ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Քանի՞ հոգի է քվեարկել Գավառ համայնքում և Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում՝ ժամը 17.00-ի դրությամբ

Քանի՞ հոգի է քվեարկել Գավառ համայնքում և Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում՝ ժամը 17.00-ի դրությամբ

Ժամը 17:00-ի դրությամբ Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում 31 807 ընտրողից քվեարկել է 10 576 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 33.88 տոկոսը, իսկ թիվ 19 ընտրատարածքում՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, ընտրելու իրավունք ունեցող 42 182 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 15 812-ը կամ ընտրողների 37.5 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքում տեղի են ունենում ընտրություններ, համայնքներից 36-ում` կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված 2 համայնքում՝ մեծամասնական ընտրակարգով:

 

  • Կիսվել: