երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելեց «Եռաբլուր». Լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ պաշտոնյաներին

Փաշինյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելեց «Եռաբլուր». Լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ պաշտոնյաներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանից առաջ արդեն Եռաբլուր էին եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանն ու Մհեր Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, այլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հնչեց Հայաստանի օրհներգը:

Անգամ արարողությունից հետո լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ պաշտոնյաներին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց. «Հաջորդ անգամ» ու նստեց մեքենան:

Փոխարենը ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը մոտեցավ լրագրողներին եւ պատասխանեց նրանց հարցերին:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Եռաբլուր» այցին ընդառաջ վաղ առավոտից պանթեոնի ամբողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հագուստով անձինք՝ ՊՊԾ աշխատակիցները:

Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված նաև «Եռաբլուրի» մուտքի մոտ՝ ավտոբուսներով: Նաեւ մեծ մեքենաներ են բերվել, որոնք սովորաբար օգտագործբվում են մարդկանց բերման ենթարկելու ժամանակ:

  • Կիսվել: