շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. խոշտանգում, ծեծ, գույքային վնաս, գողություն, կաշառակերություն

Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն. խոշտանգում, ծեծ, գույքային վնաս, գողություն, կաշառակերություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: