երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մահացել է հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը

Մահացել է հայտնի բժիշկ Գեորգի Պողոսյանը

Մահացել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գեորգի Պողոսյանը:

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին։ Հանգչեք խաղաղությամբ»,- գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

 Գերոգի Կիմի Պողոսյանը ծնվել էր 1952 թվականին: Բժիշկ Պողոսյանը «Բեգլարյան» բժշկական կենտրոնի Վերարտադրության և անդրոլոգիայի բաժանմունքի վարիչն էր, ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու։

  • Կիսվել: