հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Բաքուն կանադական կողմի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բաքուն կանադական կողմի հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր Բաքվում կայացել են Ադրբեջանի և Կանադայի Արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։

Ինչպես տեղեկացնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ խորհրդակցություններին ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել են Արտաքին գործերի նախարարության Ամերիկյան գործերի վարչության պետ Էսմիրա Ջաֆարովան և Կանադայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի վարչության գործադիր տնօրեն Անդրեաս Վայչերտը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական կապերի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ընդգծվել է փոխադարձ այցելությունների և շփումների կարևորությունը միջազգային միջոցառումների շրջանակում՝ կայուն քաղաքական երկխոսության խթանման համար:

՛՛Հանդիպմանը նաև մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել հետհակամարտային ​​շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի և այդ գործընթացին ՛՛խոչընդոտող գործոնների՛՛, մեր երկրի կողմից երկարատև խաղաղություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի, ինչպես նաև ՛՛օկուպացիայից ազատագրված՛՛ տարածքներում ականների խնդրի և այնտեղ իրականացվող լայնածավալ շինարարական ու վերականգնողական աշխատանքների վերաբերյալ՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: