հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ցանկացած բանաձևի ընդունումը կվնասի բանակցային գործընթացին. Իրանի խորհրդարան

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ցանկացած բանաձևի ընդունումը կվնասի բանակցային գործընթացին. Իրանի խորհրդարան

Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները դռնբաց նիստում հայտարարություն են տարածել և զգուշացրել, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդում բանաձևի ընդունումը լրջորեն կվնասի միջուկային բանակցությունների գործընթացին: Հայտարարությունը ընթերցել է խորհրդարանի նախագահության կազմի անդամ Ահմադ Նադերին։

Pars Today-ի երեքշաբթի օրվա հաղորդման համաձայն, պատգամավորների հայտարարության մեջ ասվում է. «Միջուկային բանակցությունների շուրջ վերջին զարգացումները, ամերիկացի պաշտոնյաների և դրանց հետ կապված կողմերի հայտարարություններն ու նամակագրությունը, ՄԱԳԱՏէ–ի անօրինական ակտիվությունները և սիոնիստական ​​ռեժիմի հռետորաբանությունը ստեղծել են աննախադեպ զգայուն մթնոլորտ Իրանի դեմ, որը պահանջում է ռազմավարությունների վերանայում և բանակցային թիմի կողմից առավելագույն զգոնություն»։

Անդրադառնալով Միացյալ Նահանգների և բանակցությունների ներկայիս գործընթացի նկատմամբ վստահության բացակայությանը՝ պատգամավորներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգները, սիոնիստական ​​ռեժիմի հետ լիովին համակարգված և այդ ռեժիմի վարչապետի ազդեցության տակ, բանակցությունները վերածել է ռազմավարական թակարդի Իրանի համար ։

Հայտարարության մեջ ասվում է. «Առկա տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները որդեգրել է պարտադրման և վիրավորական մոտեցում, որը հակասում է Իրանի ժողովրդի անօտարելի իրավունքներին: Իրանի իրավունքները NPT համաձայնագրի շրջանակներում, անսակարգելի են, և այդ իրավունքները խախտող ցանկացած նախագիծ պետք է անհապաղ մերժվի»:

Պատգամավորներն հստակեցրել են, որ ամերիկացիների վերջին դիրքորոշումները վկայում են սիոնիստական ​​ռեժիմի հետ աշխատանքի որոշակի բաժանման մասին, և որ նրանց միջև տարաձայնության մասին պնդումը ոչ այլ ինչ է, քան խաբեություն:

Վերջում, պաշտպանելով նախագահի և բանակցային թիմի դիրքորոշումները՝ կառավարությանը կոչ է արվել չնահանջել սպառնալիքների և մաքսիմալիստական պահանջների առջև և ընդգծել Իրանի ժողովրդի միջուկային իրավունքների լիարժեք պահպանումը, ներառյալ օգտագործման տարբեր նպատակներով ուրան հարստացնելու իրավունքը:

  • Կիսվել: