ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը բժիշկ Լևոն Խաչատրյանի հետ մտքեր է փոխանակել Արցախից բռնահանվածների առողջապահական և սոցիալական կարիքների վերաբերյալ
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է «Հանրային աջակցություն-Փարիզի հիվանդանոցներ» հիվանդանոցային խմբի վիրաբույժ, «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի հիմնադիր բժիշկ Լևոն Խաչատրյանի հետ, հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
Նրանք մտքեր են փոխանակել Արցախից բռնահանվածների առողջապահական և սոցիալական կարիքների վերաբերյալ: