Ռուսաստանը նախապատրաստում է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա
Ռուսաստանը նախապատրաստում է Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների այցը Մոսկվա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա ընդգծել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ շփումներում բոլորի համար միասնական և անբաժանելի անվտանգության հարցը Ռուսաստանի գլխավոր պահանջն է։
Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ ձևաչափով բանակցությունների նոր փուլի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան. «Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափին՝ այն տեսքով, որով այն կիրառվել է, այդ թվում՝ Աբու Դաբիում անցկացված վերջին հանդիպման ժամանակ, ապա համապատասխան պայմանավորվածություններ և փոխըմբռնում չկան»։



