Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրել՝ ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների առնչությամբ
Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Նա, մասնավորապես, նշել է. «Կրեմլը կրկին հարվածել է Կիևին։ Խաղաղ բնակիչներ են զոհվել։ Վնասվել են Ավստրիայի և Նիդեռլանդների դեսպանատները»:
ԱԳ նախարարը տեղի ունեցածն անվանել է «հանցագործություններ, որոնք Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է»։
«Ես դիմել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով։ Ռուսաստանը պետք է այնտեղ պատասխանի այդ հարվածների համար։ Վլադիմիր Պուտինը կարծում է, թե վեր է ցանկացած կանոնից։ Դա այդպես չէ։ Մենք չենք թուլացնի ճնշումը»,-հավելել է նա:
Իր հերթին քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ Կիևում գիշերվա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, վիրավորվել է 17 մարդ:



