հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանի առաստաղը  փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում

Երևանի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանի առաստաղը  փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում

Հունիսի 10-ին, ժամը 19։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի երրորդ հարկում գտնվող բնակարանի առաստաղը  փլուզվել է, բնակիչներն արգելափակվել են սենյակներում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հյուրասենյակի առաստաղը (30 քմ) փլուզվել է, բնակիչներից մեկն արգելափակվել է ննջասենյակում․ տուժածներ չկան։

Փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել արգելափակումից:

  • Կիսվել: