ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Էրեբունի թաղամասի բակերից մեկում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. ՓԾ

Էրեբունի թաղամասի բակերից մեկում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. ՓԾ

Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։

  • Կիսվել: