Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները՝ մեղադրական ակտը ընտանիքին հանձնելու և դրա ռուսերեն թարգմանությունը ստուգելու մասին
Բաքվում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով հերթական շինծու դատավարության ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները՝ մեղադրական ակտը ընտանիքին հանձնելու եւ դրա ռուսերեն թարգմանությունը ստուգելու մասին՝ վկայակոչելով նախկինում կայացված որոշումները:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի հունիսի 17-ին: