Քաղաքացիները «Զվարթնոցում» դիմավորում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին հայտարարությունների ֆոնին այս պահին տասնյակ քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին և իրենց զորակցությունը հայտնելու նրան։
Քաղաքացիների թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները և այլ գործիչներ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Գարեգին Բ-ն կամավոր կերպով խախտել է իր կուսակրոնության ուխտը, նա երեխա ունի և պետք է հեռանա: