երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կնորոգվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը

Կնորոգվի Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը

Հանրապետության տարբեր տեղերում իմ այցելությունների հետ կապված երկու դիտարկում եմ ուզում անել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ մենք եղանք Բջնիում, և այնտեղ ես արձանագրեցի, որ Բջնիի Սուրբ Աստվածածին 11-րդ դարի եկեղեցու պատը վթարային վիճակում է, և այնտեղ հենքեր են դրել, որպեսզի չփլուզվի պատը, և ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ, որ մենք իրականացնեք այդ ծրագիրը: Հետո բարեբախտաբար պարզվեց, որ պատրաստի նախագիծ կա, և պետք է ընդամենը ֆինանսավորումն ապահովել»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ հանձնարակականներ է տվել նաև Բջնիի ամրոցի հետ կապված:

«Մենք այնտեղ ճանապարհի խնդիր ունենք, որը շատ բարդ ճանապարհ է, շատ մեծ թեքություն ունի, բայց պետք է ճանապարհը կառուցել, նորոգել, որպեսզի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացվի»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ նաև հուշարձանի ներկայացման հետ կապված խնդիրներ կան, պետք է լուծումներ գտնել:

«Մենք ունենք մի իրավիճակ, որ հուշարձանը թաքնված է տարբեր այգիների մեջ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ նորոգվող Բջնի-Հրազդան ճանապարհը տասնյակ տարիներով չնորոգված ճանապարհ է, և նորոգման արդյունքում զբոսաշրջային պոտենցիալն Աղվերան-Ծաղկաձոր հատվածում էականորեն կակտիվանա՝ Բջնին հաշվի առնելով որպես շատ կարևոր կանգառ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվել են հաջորդ տարվա համար դիտարկել Չարենցավանից Աղվերան տանող ճանապարհը:

 

  • Կիսվել: