ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ինչ փաստաթղթեր են պահանջվում դպրոց ընդունվելու համար

Ինչ փաստաթղթեր են պահանջվում դպրոց ընդունվելու համար

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար:
 
՛՛Դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերն են.
 
1) դիմում` ուղղված դպրոցի տնօրենին,
 
2) երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը,
 
3) 2 լուսանկար՝ 3x4 չափսի։
 
Որևէ այլ փաստաթուղթ, այդ թվում՝ հավելյալ դիմումներ, բժշկական տեղեկանք, չի պահանջվում՛՛,-նշել է նա։
 
 

 

  • Կիսվել: