երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել Սյունիքի Արծվանիկ գյուղում

Հրդեհ է բռնկվել Սյունիքի Արծվանիկ գյուղում

Մարտի 14-ին՝ ժամը 12:41-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։

  • Կիսվել: