կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
«Հարսնաքարի» մոտ 8-ամյա երեխայի ոտքը մնացել է ճաղավանդակների արանքում. Փրկարարներ են եկել

«Հարսնաքարի» մոտ 8-ամյա երեխայի ոտքը մնացել է ճաղավանդակների արանքում. Փրկարարներ են եկել

Հուլիսի 31-ին, ժամը 14:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում երեխայի ոտքը մնացել է զրուցարանի ճաղավանդակների արանքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ճաղավանդակների արանքից հանել են Գ․ Մ․-ի (ծնված 2015 թ․) ոտքը։

  • Կիսվել: