կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Գետարգել գյուղում բռնկված հրդեհը մարել է

Գետարգել գյուղում բռնկված հրդեհը մարել է

Հունիսի 18-ին, ժամը 15։36-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետարգել գյուղի Հարություն Վերդյան փողոցում գտնվող ավտոտնակի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 17։18-ին։ Այրվել են ավտոտնակի և կցակառույց երեք խորդանոցի տանիքները (ընդհանուր մոտ 80 քմ)։

  • Կիսվել: