ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Milliyet. Թուրքիան Սև ծովում նավերի համար անվտանգության երկու միջանցք է առաջարկել

Milliyet. Թուրքիան Սև ծովում նավերի համար անվտանգության երկու միջանցք է առաջարկել

Թուրքիայի իշխանությունները հանդես են եկել Սև ծովի ջրատարածքում առևտրային նավագնացության անվտանգության ապահովման նախաձեռնությամբ, ծրագիրը նախատեսում է ռուսական և ուկրաինական քաղաքացիական նավերի համար առանձին երթուղիների ստեղծում, հայտնել է Milliyet թերթը։

Թուրքական առաջարկի համաձայն՝ ուկրաինական նավահանգիստներից դուրս եկող նավերի համար նախատեսվում է անվտանգության միջանցք բացել դեպի Բոսֆորի նեղուց՝ Ռումինիայի և Բուլղարիայի ափերի երկայնքով։ Ռուսական առևտրային նավատորմի համար երթուղին առաջարկվում է անցկացնել Վրաստանի և Թուրքիայի ափերի երկայնքով։

Հակամարտության կողմերի համար նոր ուղիների ստեղծման նախաձեռնությունը փոխանցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Թերթի տվյալներով՝ Մոսկվան և Կիևը մինչ այս պահը առաջարկված պայմաններին «հստակ պատասխան» չեն տվել։

  • Կիսվել: