Խոշոր հրդեհ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Միլլերի պատմական առանձնատանը
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում հոկտեմբերի 1-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Իսահակի հրապարակում՝ Իսահակի տաճարի դիմաց գտնվող Կ. Լ. Միլլերի պատմական առանձնատանը: Այս մասին տեղեկացնում է «Фонтанка»-ն։
Նշվում է, որ Պետերբուրգի ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունից հայտնել են, որ №3 շենքում հրդեհի մասին ահազանգը ստացվել է 20:11-ին։ 20:26-ին հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Այրման մակերեսը դեռևս չի հստակեցվում, տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Շենքը ներկայում դատարկ էր․ այնտեղ ոչ ոք չէր բնակվում, տարածքները վարձակալության տրված չէին։
Միլլերի առանձնատունը պատրաստում էին վերականգնման։ «ՏԱՍ» ընկերությունը վարկ էր ստացել վերականգնողական աշխատանքների համար, նախագծում ներդրումների ծավալը նախկինում գնահատվում էր ավելի քան 750 միլիոն ռուբլի։
Հրդեհի պատճառները դեռ չեն հաստատվել։ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի դատախազությունը վերահսկողության տակ է վերցրել իրավիճակը։
«Հրդեհի ճշգրիտ պատճառը կպարզվի հրդեհատեխնիկական փորձաքննության արդյունքներով»,- հայտնել են քաղաքի դատախազությունից։
Կ. Լ. Միլլերի առանձնատունը Պետերբուրգի կենտրոնում՝ Իսահակի տաճարի անմիջական հարևանությամբ գտնվող պատմական շենք է։
Տեսանյութը՝ այստեղ:



