Լավրովը ներկայացրել է՝ ինչպես կձևավորվի Ռուսաստանի բանակցային դիրքորոշումն Ուկրաինայի հարցում
Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում, կձևավորվի այնպես, որ անպայման իրականացվեն ի սկզբանե որպես հատուկ ռազմական գործողության նպատակներ և խնդիրներ սահմանված դրույթները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բանակցային գիծը կձևավորվի այնպես, որ հասնենք հատուկ ռազմական գործողության նպատակներին, որոնք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձևակերպել է 2024 թվականի հունիսին, և որոնք այդ ժամանակվանից ի վեր չեն փոխվել»,- «Վեստիին» տված մեկնաբանությունում ընդգծել է Լավրովը։



